Քերովբե
- Նյութերը
- կտավ, յուղաներկ
- Չափը
- 100 × 100 սմ39⅜ × 39⅜ դյույմ
- Տարի
- 2023
Քերովբեն հրեշտակային դասակարգման բարձրագույն հրեշտակներից մեկն է։ Քերովբեների գլխավոր առաքելությունն է պահպանել Կենաց ծառ տանող ճանապարհները, խորհրդանշել Աստծո ներկայությունը և լուսավորել՝ փոխանցելով աստվածային իմաստությունը։
Ես այս թեման պատահաբար չեմ ընտրել։ Այս քերովբեն անմիջականորեն կապված է մարդու հետ։ Ըստ Սուրբ Գրքի՝ մարդու կյանքի խնդիրն է ընդունել բոլոր չորս հրեշտակային դեմքերը և կյանքի վերջում, ասես, նմանվել քերովբեին։ Մարդու դեմքը խորհրդանշում է հավատարմությունը։ Ցուլի դեմքը խորհրդանշում է վանական կյանք ընտրած մարդուն, առյուծի դեմքը՝ իր ներքին դևերի դեմ պայքարող մարդուն, իսկ կրքերի հանդեպ հաղթանակից հետո մարդն ընդունում է արծվի դեմքը։
Ըստ Սուրբ Գրքի՝ քերովբեն ունի վեց թև, իսկ որոշ աղբյուրներում նշվում է նաև նրա թևերի վրա գտնվող բազմաթիվ աչքերի մասին։